Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1․ Թույլատրել Ստեփանավան համայնքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 Դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյանի փողոցների տուֆե սալարկումով հիմնանորոգման աշխատանքների բաց մրցույթի անցկացումը հրատապ եղանակով՝ հայտերի ներկայացման ժամկետ սահմանելով առնվազն տասը օրացույցային օր։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |