Հիմք ընդունելով Սահակ Վանիչկի Մկրտումյանի /ն/ք 012493805, ծնված 27.08.1962թ./ կողմից ներկայացված 31․10․2025թ․ թիվ 2638 դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 30.12.2023թ. թիվ 2023HXHMEH ծածկագրով տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը, 28.10.2023թ. ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական 06-007-0108-0001 կադաստրային ծածկագրում գտնվող Սահակ Վանիչկի Մկրտումյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 14.85 քմ մակերեսով պարիսպը և 0.91 քմ մակերեսով պարիսպը, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 0․00447 հա մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
2. Պարիսպների համար անհրաժեշտ 0․00447 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագծի փոխադրել խառը կառուցապատման գործառնական նշանակության:
3. Հողամասի տեղադիրքը, սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագծի:
4. Ինքնակամ կառուցված պարիսպները՝ չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում 14.85 քմ մակերեսով պարսպի, 0.91 քմ մակերեսով պարսպի և 0․00447 հա մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: