Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1226
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 1226

ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Մ․ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 4/3 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 06.10.2025թ. թիվ 06102025-06-0004 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ որոշում եմ.

1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Մ․ Խորենացու փողոց 4/3 հասցեի 06-007-0215-0045 կադաստրային ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 28,3 քմ ներքին մակերեսով ավտոտնակը 55723 /հիթսունհինգ հազար յոթ հարյուր քսաներեխ/ ՀՀ դրամով և ավտոտնակով զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0,00329 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 146136/մեկ հարյուր քառասունվեց հազար մեկ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մարինե Սուրենի Վահրամյանին:
2. Ավտոտնակի համար օտարման գումարը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255001407 հաշվեհամարին, իսկ հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը, անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255101371 հաշվեհամարին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնին մեկամսյա ժամկետում Մարինե Սուրենի Վահրամյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որշոումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner