|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2025 թվականի N 1074 |
ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՓՈՂՈՑ 30/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով Արթուր Շավարշի Սարգսյանի կողմից ներկայացված 15.09.2025թ. թիվ 2145 դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, 29․07․2024թ․ N 29072024-06-0023 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ. 1. Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Ռումինական փողոց 30/12 հասցեում գտնվող, 06-007-0116-0027 կադաստրային ծածկագրում գտնվող, ըստ փաստացի չափագրման 0․076671 հա մակերեսով անշարժ գույքի տեղադիրքը և սահմանային չափերը՝ համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժնում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|