Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ.թիվ 2387 որոշմամբ՝ հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքային համայնքի 2013թ. հաստատված գլխավոր հատակագիծը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0333-0001 ծածկագրի տակ գտնվող հողամասից առանձնացված 0.02037 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը այլ հողեր գործառնական նշանակությունից, համաձայն քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու մասին 2013 թվականին հաստատված Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագծի, փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:
2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ճանաչել 0.02037 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
4. Հողամասի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ»ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Վերը նշված հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Խանջյան փողոց թիվ 26/1 հողամաս:
6. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: