Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 450
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 41-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 41-Ա


Զեկ. ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ

06-007-0106-0001 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.02138 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 06-007-0304-0025 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.1037 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, ավագանին որոշում է`

1.Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0106-0001, 06-007-0304-0025 ծածկագրերից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության, համապատասխանաբար՝ 0.02138 հա և 0.1037 հա մակերեսով հողամասերը ընդգրկված են ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, փոփոխել վերը նշված հողամասերի գործառնական նշանակությունները՝ 06-007-0106-0001 ծածկագրի 0.02138 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, իսկ 06-007-0304-0025 ծածկագրի 0.1037 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Հիմք ընդունելով համայնքի գլխավոր հատակագիծը՝ 06-007-0106-0001 ծածկագրերից առանձնացված 0.02138 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի, որը ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 06-007-0304-0025 ծածկագրից առանձնացված 0.1037 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի, որը ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 3.Հողամասերի սահմանները որոշվում են «ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner