Ստեփանավան համայնքի զարգացման քաղաքաշինական ծրագրերի համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել և տրամադրել կառուցապատման իրավունքով համայնքային սեփականություն հանդիսացող հողերը:
Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի21-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
- Թույլատրել համայնքի ղեկավարին համաձայն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համայնքի սեփականություն հանդիսացող հողերը սահմանված կարգորվ օտարել կամ տրամադրել կառուցապատման իրավունքով:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|