Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 39-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39-Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.12.2017Թ. ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին 21.12.2017թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին 21.12.2017թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքը, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին 21.12.2017թ. Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

  1. Ստեփանավան համյանքի ավագանու 15.12.2017թ. թիվ 13-Ն որոշման թիվ 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության 6-րդ կետով.

6

Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճար

 

 

 

Անասնաբուժական ծառայության անվանումը

Վճարի չափը/դրամ/

1.     Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն

500

 

Ծնունդօգնություն

2.    1. Թեթև միջամտություն

2.Ծանր միջամտություն

 

3.     Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում` կախված կենդանու տեսակից (բացառությամբ` «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների)

 

1000

5000

 

Մանր կենդանի 100

Խոշոր կենդանի 200

 

 

4.    Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար

200

 

5.    Ախտահանություն

1քառ.մետր 200

 

6.    Միջատազերծում (դեզինսեկցիա)

 

1քառ.մետր 100

 

7.     Կրծողների ոչնչացում (դեռատիզացիա)

 

1քառ.մետր 200

 

8.    Արհեստական սերմնավորում

5000

 

9.    Կենդանու հերձում

 

Մանր կենդանի1000 Խոշոր կենդանի 3000

 

 

10.   Կենդանու բուժում` կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից

 

Յուրաքանչյու այցելությունը 1000

 

 

11.    Կենդանիների նախասպանդային զննում` կախված կենդանու տեսակից

 

 

Մանր կենդանի 1000

Խոշոր կենդանի 2000

 

 

12.   Կենդանիների հետսպանդային զննում (մինչև 2018թ.հուլիս ամիսը)

Մանր կենդանի 1000

Խոշոր կենդանի 2000

  

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56 հոդվածի 2-րդ մասի  կարգով որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner