Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 09-Ա


Զեկ. ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ) ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համապատասխան Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1.     Ստեղծել Ստեփանավան համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմին հետևյալ կազմով`

1.     Միքայել Ղարաքեշիշյան- Ստեփանավան համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ

2.    Սեդա Թունյան - Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն խորհրդի նախագահի տեղակալ

3.     Սարգիս Գոքորյան- Ստեփանավան համայնքի ղեկավարի մամլո խոսնակ, խորհրդի քարտուղար

4.    Գոռ Ասրյան - Ստեփանավան համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)

5.    Լիլյա Հարությունյան- Ստեփանավան համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

6.    Անուշ Ղարաքեշիշյան- Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատի տնօրեն, (համաձայնությամբ)

7.  Լաուրա Հարությունյան- «Համալսարանական կրթության կանանց ասոցացիա» Ստեփանավանի մասնաճյուղի ՀԿ նախագահ (համաձայնությամբ)

8.    Արմինե Քալաշյան - «Վորլդ Վիժն Հայաստան» Ստեփանավան ՏԾ ադմին. պատասխանատու (համաձայնությամբ)

9.    Լուսինե Հովհաննիսյան- «Ստեփանավանի հայ-ֆրանսիական մշակութային կենտրոն» ՀԿ նախագահ (համաձայնությամբ)

10.   Դանիել Սիմոնյան-Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ մարզիչ (համաձայնությամբ)

11. Աննա Առաքելյան-Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի դասախոս (համաձայնությամբ)

12.   Սամվել Միրզոյան-Ստեփանավանի «Անի» պարային համույթի մենեջեր (համաձայնությամբ)

13. Մարուսյա Բալայան-«Վորլդ Վիժն Հայաստան» Ստեփանավան ՏԾ երիտասարդական ծրագրերի պատասխանատու (համաձայնությամբ):

14.   Մարինե Վահրամյան-համայնքապետարանի գլխավոր մասնագետ

15.   Հմայակ Մարտիրոսյան-համայնքի ավագանու անդամ, թիվ 6-րդ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ):

2.      Խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 15-ի   համայնքի ղեկավարին կից, Ստեփանավան համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N  14-Ա որոշմամբ սահմանված կարգով:

   3.    Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 08 հունիսի 2016թ. «Ստեփանավան համայնքի ղեկավարին կից խորհուրդ ստեղծելու մասին» 20-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner