Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 316
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13-Ա


Զեկ. ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ ՁԱԽ ԿՈՂՄ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ, ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ստեփանավան խոշորացված համայնքի աղբահանության և սանիտարական մաքրմանն ուղղված որակական բարելավում՝ տեեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկայի համար անհրաժեշտ կայանատեղի օգտագործելու և հետագա սպասարկումը ապահովելու հանգամանքը, հիմք ընդունելով 22.11.2004թ. N 1243700 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանու 30.05.2018թ. թիվ 46-Ա որոշմամբ, ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է`

1. «Ստեփանավան խոշորացված համայնքի աղբահանության և սանիտարական մաքրմանն ուղղված որակական բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկայի համար անհրաժեշտ կայանատեղի ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում համայնքի կողմից վարձակալել ք.Ստեփանավան Վիրահայոց մայրուղի ձախ կողմ հասցեում գտնվող անշարժ գույքը:

2. Վերը նշված հասցեի անշարժ գույքի վարձավճարի չափը սահմանել 90000 /իննսուն հազար/ ՀՀ դրամ, որը համաձայնեցվել է սեփականատիրոջ հետ:

3. Վարձակալության իրավունքի ժամկետը սահմանել 01.02.2019թ-ց մինջև 31.12.2019թ.:

4. Համայնքի կողմից վարձակալված գույքը օգտագործել բացառապես ձեռք բերված տեխնիկայի կայանելու և անհրաժեշտ սպասարկման նպատակով:

5. Համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner