Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 59-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 59-Ա


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25.01.2017թ. ԹԻՎ 03-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 5,7,8 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ԵՎ 30. 05.2018Թ. ԹԻՎ 44- Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԹԻՎ 1,3,4,5 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ և ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանապետության կրթության և գիտության նախարարի 16.11.2017թ. թիվ 1318-Ն, 01.11.2017թ. թիվ 1251-Ն և 01.11.2017թ. թիվ 1245-Ա/2 հրամանների պահանջները կատարելու համար անհրաժեշտ է Ստեփանավան համայնքի թիվ 1, 3, 4, 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը փոփոխել: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 25.01.2017թ. թիվ 03-Ա որոշման թիվ 5,7,8 հավելվածները և 30. 05.2018թ. թիվ 44- Ա որոշումը:

2. Հաստատել թիվ 1, 3,4,5 նախադպրոցական ուսումնական հաստատություններ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1,2,3,4 հավելվածների:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 24-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(607.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner