Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 08-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 08-Ա


Զեկ. ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑ 16 ՀԱՍՑԵԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ 18 ՀԱՍՑԵԻ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Մ.ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ 5/17 ՀԱՍՑԵԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՓՈՂՈՑ 13/3 ՀԱՍՑԵԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11122015-06-0020, 15122015-06-0020, 10072015-06-0070 և 24052017-06-0022 վկայականները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/1/81/18138-17 գրությունը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 09.07.2009թ. թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով համայնքի ավագանին` որոշում է

1. Տալ համաձայնություն Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոց թիվ 16 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1 մանկապարտեզ», Ստեփանավան քաղաքի Տերյան փողոց թիվ 18 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ», Ստեփանավան քաղաքի Մ.Մաշտոցի փողոց թիվ 5/17 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ» և Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոց թիվ 13/3 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կողմից օգտագործվող՝ Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող մանկապարտեզների շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով փոխանցել՝ «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1 մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ» և «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին:

2. Որոշման 1-ին կետում նշված մանկապարտեզներին հանձնվող շենք, շինությունները և դրանցով զբաղեցված հողամասերը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:

3. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչը նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլվության:

4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրերի կնքման գործընթացը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner