Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2019թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 321
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 46-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 46-Ա


Զեկ. ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, 19.06.2019թ. N 19062019-06-0039, 19.06.2019թ. N 19062019-06-0032, 17.05.2019թ. N 17052019-06-0055, 17.05.2019թ. N 17052019-06-0032, 18.07.2015թ. N 18072015-06-0019 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համայնքի ավագանին՝ որոշում է`

1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (1 քմ արժեքը 528 ՀՀ դրամ):

• Ստեփանավան համայնքի 06-007-0315-0003 ծածկագրի Մ.Բաղրամյան փողոց թիվ 99/11 հասցեում գտնվող 0.11627 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0107-0027 ծածկագրի Վիրահայոց փողոց թիվ 86/2-1 հասցեում գտնվող 0.01517 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0103-0058 ծածկագրի տակ գտնվող Վիրահայոց փողոց թիվ 110 հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0116-0028 ծածկագրի տակ գտնվող Ռումինական փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող 0.048 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0122-0001 ծածկագրի հողամասից տարանջատված Սուրբ Վարդան փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող 0.3794 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել և սահմանաել մեկնարկային գին հողամասի կադաստրային արժեքը ( 1 քմ արժեքը 46.0 ՀՀ դրամ):

• Ստեփանավան համայնքի 06-007-0178-0011 ծածկագրի տակ գտնվող 8.50815 հա 4-րդ կարգի արոտավայրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner