Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 20/01/2021 11:00
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՎԱՀՐԱՄՅԱՆ, ՆԱՐԵԿ ԱՅՎԱԶՅԱՆ, ԱՐՏԱԿ ՍԱՔԱՆՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՍԱՔԱՆՅԱՆ, ԷՄԻԼՅԱ ՔԵՂԻՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Ս/թ հունվարի 20-ին Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպումներ համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների, և համայնքապետարանի աշխատակիցների հետ:
Բովանդակություն *

Արվեստ դպրոցի տնօրենը նշեց աշխատողների հաստիքացուցակը և դրուքաչափերը վերանայելու, ինչպես նաև կադրային փոփոխություններ (կենսաթոշակի անցնելու կապակցությամբ) կատարելու մասին: Բարձրացված խնդիրներից է նաև արվեստի դպրոցում դահլիճի բացակայության հարցը, քանի որ հաշվետու համերգների և միջոցառումների  ժամանակ օգտագործում են մշակույթի պալատի դահլիճը, որը շատ մեծ է և նպատակահարմար չէ: Նշվեց տրանսպորտի առկայության մասին հարցը, որը պայմաններ կստեղծի գյուղից քաղաք երեխաների տեղափոխման համար, քանի որ արվեստի դպրոցի սաներից շատերը բնակվում են գյուղերում:

Մարզադպրոցի տնօրենը նշեց, որ մարզադպրոցում հրատապ խնդիր է դահլիճի հատակի և տանիքի վերանորոգման հարցը, ինչպես նաև ջեռուցման հարցը: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից առաջարկվեց մարզադպրոցում տեղադրել արևային ջերմատաքացուցիչներ, որը ծախսարդյունավետ է: Մարզադպրոցի տնօրենը առաջարկեց նաև վերանայել աշխատողների հաստիքացուցակը և դրուքաչափերը:

Կենտրոնական գրադարանի տնօրենը ներկայացրեց գրադարանի շենքային պայմանները, գրադարանում գործող խմբակները՝ ռոբոտաշինություն, թատերական խումբ, նշեց գրադարանում կատարված միջոցառումների մասին: Տեղեկացրեց գրքային ֆոնդի մասին, որը համալրվել է նոր հետաքրքրաշարժ գրքերով,  նշեց որ ունի շուրջ 2500 ակտիվ ընթերցող: Տնօրենը խնդրեց վերանայել աշխատողների հաստիքացուցակը և դրուքաչափերը, ինչպես նաև հաստիքացուցակում  ներառել 1 դռնապանի և 1 հաշվապահի հաստիք: 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի  կողմից որոշվեց  ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք հաճախակի այցելությունների ընթացքում և համատեղ աշխատանքների արդյունքում լուծումներ կգտնեն բարձրացված հարցերի, խնդիրների վերաբերյալ, երկխոսության ընթացքում որոշվեց նաև հաճախակի հանդիպումներ կազմակերպել համատեղ աշխատանքի որակը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner