Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
06-007-0019-0015 և 06-007-0038-0004 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի հատակագիծը,  Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

  1. Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համաձայն <<ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծերի՝ 06-007-0019-0015 ծածկագրից տարանջատված 68.67 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 06-007-0038-0004 155.03 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005թ. թիվ 570-Ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով նշված հողամասերի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:
  2. Հիմք ընդունելով համայնքի գլխավոր հատակագիծը՝ 06-007-0019-0015  ծածկագրից 68.67 քմ մակերեսով և 06-007-0038-0004 ծածկագրից 155.03 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի, որոնք ընգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, գործառնական նշանակությունը համարել փոփոխված հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
  3. Հողամասերի սահմանները որոշվում են <<ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի:
  4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner