Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2025 թ.

ԷՄՄԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի վարչական տարածքում Էմմա Մուրադյան անհատ ձեռնարկատերը 2025 թվականի հոկտեմբերի 08-ին հայտ է ներկայացրել համայնքապետարան իր ձեռնարկատիրական օբյեկտում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար: Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ` որոշում եմ.

1. Ստեփանավան համայնքի Թելման փողոց թիվ 1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Մուրադյանի հայտը բավարարել և նրան տալ իր դիմումի համաձայն 2 քմ մակերեսով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01.10.2025-31.12.2025թթ. ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳՐԻԳՈՐ ՊԱՊՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner