Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետի 2025 թվականի հունիսի 16-ի N/29․3․2․5/40150-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 25-ին տրված դրական եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2 հունիսի 2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 32-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար Գևորգ Մանուկյանին իրականացնել Զաքարիա Զավենի Գալոյանի /հաշվառված և բնակվող Ուրասար վարչական բնակավայրի 3 փողոց տուն 7 հասցեում/ անչափահաս որդու՝ 16 հունվարի 2023 թվականին ծնված Արեն Զաքարիա Գալոյանի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողությունը մինչ Արեն Զաքարիա Գալոյանի 6 տարեկան դառնալը՝ 16 հունվարի 2029 թվականը։
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին պարբերաբար ներկայացնել անչափահաս Արեն Զաքարիա Գալոյանի դաստիարակության և խնամքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրի ղեկավար Գևորգ Մանուկյանի կողմից իրականացված հսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։