Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1068
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2025 թվականի N 1068

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔ ԱԴԱՆԱՅԻ ՓՈՂՈՑ 24 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ 06-007-0158-0027 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ 0.05976 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 28.07.2025Թ. ԹԻՎ 911 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Մարինե Սերյոժայի Այվազյանի /ծնված 12.05.1963թ. անձնագիր AS0228542, տրված 13.06.2018թ. 053-ի կողմից/ կողմից ներկայացված դիմումը, 08.08.2025թ. Կադաստրի կողմից տրամադրված Կ-08082025-06-0184 գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 28.07.2025թ. թիվ 911 որոշումը, 11.06.2025թ. N Ստ-320 ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նիստից 06.09.1989 թվականի թիվ 12 արձանագրությունից քաղվածքը, Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 15.09.2025թ. տրամադրված հողային բարեփոխումների և տեղական սեփականաշնորհման հանձնաժողովի 15 մարտի 1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ որոշում եմ․

1. ՀՀ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0158-0027 կադաստրային ծածկագրում գտնվող, համաձայն 11.06.2025թ. N Ստ-320 ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նիստից 06.09.1989 թվականի թիվ 12 արձանագրությունից քաղվածքի և հողային բարեփոխումների և տեղական սեփականաշնորհման հանձնաժողովի 15 մարտի 1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքի 0.06 հա մակերեսով հողամասը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է 0.05976 հա, որի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Մարինե Սերյոժայի Այվազյանի սեփականության իրավունքը։
2․Հաստատել՝ 06-007-0158-0027 կադաստրային ծածկագրի 0.05976 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գորխծառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
3․Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի կողմից 27.06.2018թ. ելից թիվ 22/48-503 տեղեկանքի համաձայն, կատարվել է ազգանվան փոփոխություն վերը նշված արձանագրությունից քաղվածքի իրավատեր Մարինե Սերյոժայի Առաքելյանի ազգանունը փոխվել է «Այվազյան» ազգանունով։
4․Համաձայն հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15 մարտի 1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքի՝ տրված 15.09.2025թ., նշված ծածկագրի հողամասը սեփականաշնորհվել է Մարինե Սերյոժայի Այվազյանին մեկ անձով:
5․Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք։
6․Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 28 հուլիսի 2025թ. թիվ 911 որոշումը:
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի միավորված մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner