Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 207
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2020 թվականի N 207

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԶՈՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անչափահաս Զոյա Պողոսյանը ծնված՝ 13.10.2008թ. երկկողմանի ծնողազուրկ է։ Երեխայի խնամքով և դաստեարակությամբ զբաղվում է եղբայրը՝ Արմեն Պողոսյանը ծնված՝ 18.02.1992թ.։ Զոյա Պողոսյանի մայրը՝ Էմմա Պողոսյանը, որը ունեցել է միայնակ մոր կարգավիճակ մահացել է 10.12.2019թ. (մահվան վկայական- ԲԱ201791), իսկ երեխայի հայրը եղբոր՝ Արմեն Պողոսյանի հավաստմամբ մահացել է ծերանոցում։ Արմեն Պողոսյանը բնակվում է կնոջ՝ Սիրամարգ Եգանյանի, եղբոր՝ Շահեն Պողոսյանի, երեք անչափահաս երեխաների և քրոջ՝ Զոյա Պողոսյանի հետ համատեղ։ Զոյա Պողոսյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու համար Ստեփանավանի խնամակալության և հոգաբարձության մարմին է դիմել երեխայի եղբայրը, Ստեփանավան համայնքի, Կաթնաղբյուր բնակավայրի 4 փողոց, 1 տան բնակիչ՝ Արմեն Պողոսյանը, որի հետ բնակվում է անչափահաս Զոյա Պողոսյանը։ Հիմք ընդունելով Ստեփանավանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.03.2020թ. եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33, 34, 37, հոդվածներով, ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որոշում եմ

1. Անչափահաս Զոյա Պողոսյանի (ծնված՝ 13.10.2008թ.ծննդ. վկայական ԱԱ N-278912) նկատմամբ խնամակալ նշանակել չափահաս գործունակ քաղաքացի` Արմեն Կոլյայի Պողոսյանին (անձնագիր` AS0662986, տրված 21.06.2019թ. , 053-ի կողմից):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner