Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 66
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 ապրիլի 2017 թվականի N 66

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 06-007-0107-0026 ԾԱԾԿԱԳՐԻ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ 96/2-1 ՀԱՍՑԵԻ 0.002 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԷԴԳԱՐ ՍՊԱՐՏԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 31.03.2017 թվականի N 31032017-06-0023 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանու 14.10.2016թ. թիվ 40-Ա որոշումը, Էդգար Սպարտակի Հովհաննիսյանի դիմումը, ղեկավարվելով ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով, 43 հոդվածի 1 կետի 3-րդ ենթակետով, ՀՀ  կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 46.2 կետի ա ենթակետով և 141 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի   60-րդ հոդվածով և 75-րդ հոդվածի 5 կետով`որոշում եմ.

1.    Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող, Վիրահայոց մայրուղի 96/2-1 հասցեի 0.002 հա մակերեսով հողամասերը ավտոտնակ կառուցելու համար, 20 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Էդգար Սպարտակի Հովհաննիսյանին:

2.   Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասի վարձավճարի չափը սահմանել 1 քմ-ի համար տարեկան 400 ՀՀ դրամ, ըստ որի 20 քմ հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

3. Ստեփանավանի համայնքապետարանի ֆինանսական բաժնին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Էդգար Սպարտակի Հովհաննիսյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր:

4.  Պարտավորեցնել Էդգար Սպարտակի Հովհաննիսյանին պայմանագրից ծագող իրավունքները գրանցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

5.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner