Հիմք ընդունելով Սեյրան Հրաչի Դունամալյանի լիազորված անձ Արթուր Շավարշի Սարգսյանի կողմից ներկայացված 23.09.2025թ․ թիվ 2210 դիմումը, 13.07.2020թ․ N 13072020-06-0036 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․
1. ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Ֆ․ Նանսենի փողոց 1-ին նրբանցք 15 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0065-0198 կադաստրային ծածկագրում:
2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0065-0198 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.056472 հա:
3. Կատարել ճշտված կադաստրային ծածկագրով, մակերեսով և սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշումը, ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Ֆ․ Նանսենի փողոց 1-ին նրբանցք 15 բնակելի տուն հասցեի 06-007-0065-0198 կադաստրային ծածկագրի, ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով, կադաստրային ծածկագրով և մակերեսով, 0.056472 հա հողամասի նկատմամբ ճանաչել Սեյրան Հրաչի Դունամալյանի սեփականության իրավունքը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասքան ստորաբաժանումում: