Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 363
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2020 թվականի N 363

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆ 19 ՓՈՂՈՑ ԹԻՎ 9, 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՉՋԱՆ 19 ՓՈՂՈՑ ԹԻՎ 7 և 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան 19 փողոց թիվ 9 հասցեի բնակիչներ՝ Վլադիմիր Յոսիկի Մշեցյանի /ծնված 15.06.1975թ., անձնագիր 000735399, տրված 09.08.2013թ., 053-ի կողմից/ և Արմենուհի Ռազմիկի Մշեցյանի /ծնված 22.11.1976թ., անձնագիր AM0765071, տրված 08.06.2012թ., 053-ի կողմից/ կողմից ներկայացված համատեղ դիմումը՝ ք.Ստեփանավան 4-րդ միկրոշրջան 19 փողոց թիվ 9, 4-րդ միկրոշրջան 19 փողոց թիվ 7 և 4-րդ միկրոշրջան Ա.Խաչատրայն փողոց թիվ 9/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքի հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու, միավորված հողամասի վրա նրանց կողմից ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու և նոր փոստային հասցե տրամադրելու խնդրանքը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, 17.09.2013թ. թիվ 17092013-06-0013, 06.11.2013թ. թիվ 06112013-06-0010 և 10.11.2020թ. թիվ 10112020-06-0013 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքվ պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.

1. Ճշտել թիվ 17092013-06-0013 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած ք.Ստեփանավան 4-րդ միկրոշրջան 19 փողոց թիվ 9 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0134-0011 կադաստրային ծածկագրի տակ:

2. Ճշտել թիվ 06112013-06-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած ք.Ստեփանավան 4-րդ միկրոշրջան 19 փողոց թիվ 7 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0134-0012 կադաստրային ծածկագրի տակ:

3. Ճշտել՝ թիվ 17092013-06-0013, թիվ 06112013-06-0010 և թիվ 10.112020-06-0013 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների համաձայն պետական գրանցում ստացած և միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքի սահմանային չափերը և մակերեսը համաձայն §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծի և 0.20056 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել՝ Վլադիմիր Յոսիկի Մշեցյանի և Արմենուհի Ռազմիկի Մշեցյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

4. Օրինականացնել Վլադիմիր Յոսիկի Մշեցյանի և Արմենուհի Ռազմիկի Մշեցյանի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0.20056 հա մակերեսով միավորման արդյունքում առաջացած հողամասում ինքնակամ կառուցված՝ 18.63 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասը, 12.21 քմ արտաքին մակերեսով հավանոցը, 12.11 քմ մակերեսով ծածկարանը, 6.65 քմ մակերեսով պարիսպը և 5.34 քմ մակերեսով պարիսպը:

5. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 18.63 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի համար 16022.0 /տասնվեց հազար քսաներկու/ ՀՀ դրամ, 12.21 քմ արտաքին մակերեսով հավանոցի համար 10501.0 /տասը հազար հինգհարյուրմեկ/ ՀՀ դրամ, 12.11 քմ մակերեսով ծածկարանի համար 10420.0 /տասը հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ, 6.65 քմ մակերեսով պարիսպի համար 5720.0 /հինգ հազար յոթ հարյուր քսան/ ՀՀ դրամ, 5.34 քմ մակերեսով պարիսպի համար 4593.0 /չորս հազար հինգ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ:

6. Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման ընդհանուր վճարը, որը կազմում է 47256.0 /քառասունյոթ հազար երկու հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001407 հաշվեհամարին:

7. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

8. Օրինական ճանաչել բնակելի տան 1-ին հարկի ներսում կատարված փոփոխությունները:

9. Համաձայն §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված հատակագծերի միավորված հողամասում, պետական գրանցում ստացած՝ բնակելի տան 2-րդ հարկի, ամառային խոհանոցի, ծածկի և 10.31 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ փոփոխություններ իրականացված չեն:

10. Հաստատել վերը նշված հասցեների միավորման արդյունքում առաջացած՝ 0.20056 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա կառուցված շենք, շինությունների նոր փոստային հացեն` ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան 4-րդ միկրոշրջան Ա.Խաչատրյան փողոց թիվ 9 բնակելի տուն:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner