Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 հոկտեմբերի 2025 թ.

2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 12-Ն հրամանով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.

1. 2025 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 1100-ին, անցկացնել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող հետևյալ համայնքային ծառայողների ատեստավորում`
1) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-2) Էլմիրա Վռամի Ռևազյան.
2) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-3) Գրիգոր Գագիկի Պապյան.
3) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ (ծածկագիր՝ 2.2-2) Անուշ Արտակի Կիրակոսյան․
4) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-1) Կարեն Ալբերտի Պողոսյան․
5) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-5) Արթուր Վահագնի Օհանյան․
6) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-10) Շահանե Ավագի Մոսինյան․
7) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-11) Կամսար Սամվելի Ֆրանգյան․
8) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-14) Տիգրան Արարատի Այվազյան․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էլմիրա Ռևազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner