Հիմք ընդունելով Աշոտ Մայիսի Գյոզալյանի /ծնված 06․04․1980թ․ Նույնականացման քարտ 011983855 տրված 22․02․2021թ․ 001-ի կողմից/ կողմից ներկայացված 30․09․2025թ․ թիվ 2272 դիմումը, 26․08․2025թ․-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցված թիվ 2808 գրանցամատյանում, ժողովրդական դեպուտատների Ստեփանավանի քաղսովետի գործկոմի նիստի 16․12․1985թվականի թիվ 12 արձանագրության քաղվացքը, «Տիգրան Բաշոյան Ալեքսանդրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ որոշում եմ․
1․Ճանաչել Աշոտ Մայիսի Գյոզալյանի /ծնված 06․04․1980թ․/ սեփականության իրավունքը Ստեփանավան քաղաքի Չայկովսկու փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0․0534 հա հողամասի նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․0044 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց ճանաչել Աշոտ Մայիսի Գյոզալյանի սեփականության իրավունքը և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3․Հաստատել՝ 06-007-0227-0033 կադաստրային ծածկագրի 0.0534 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Տիգրան Բաշոյան Ալեքսանդրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: