Հիմք ընդունելով Սյուզաննա Արծրունու Դոխոլյանի կողմից ներկայացված 26․09․2025թ․ թիվ 2237 դիմումը, 08․09․2010թ․ թիվ 2485509 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, 26․09․2025թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-20250926-84-9427526, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․
1. Ճշտել Լոռու մարզ ք․ Ստեփանավան Անտառային փողոց 15 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0056-0008 կադաստրային ծածկագրի տակ:
2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0056-0008 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը՝ համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
3. Կատարել ճշտված կադաստրային ծածկագրով, սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշումը, Լոռու մարզ ք․ Ստեփանավան Անտառային փողոց 15 հասցեի 06-007-0056-0008 կադաստրային ծածկագրի, ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով, կադաստրային ծածկագրով և մակերեսով, 0.0304 հա հողամասի նկատմամբ ճանաչել Սյուզաննա Արծրունու Դոխոլյանի սեփականության իրավունքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: