Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1124
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2025 թվականի N 1124

ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ 12 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-007-0308-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, ՄԱՑԱԿ ՍԱՐԳՍԻ ՋԻԼԱՎՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍԻ ՋԻԼԱՎՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21.05.2025 Թ. N 637, 18.07.2025 Թ. N 876, 17.09.2025 Թ. N 1076, 17.09.2025 Թ. N 1077 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մացակ Սարգսի Ջիլավյանի կողմից 18.04.2025թ. ներկայացված թիվ 862 և Սուրեն Սարգսի Ջիլավյանի կողմից ներկայացված 27.06.2025թ. թիվ 1449 դիմումներ՝ Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Արեվելյան փողոց 12 բնակելի տուն հասցեում 2020 թվականին ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 29.05.2023թ. N 29052023-06-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, 25.11.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.

1. Օրինականացնել Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Արեվելյան փողոց 12 բնակելի տուն հասցեում գտնվող, Մացակ Սարգսի Ջիլավյանին և Սուրեն Սարգսի Ջիլավյան ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0308-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.06721 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 70.08 քմ ներքին մակերեսով, բնակելի տունը՝ 3.74 քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբը՝ 13.24 քմ մակերեսով, աստիճանավանդակը՝ 3․39 քմ մակերեսով, բնակելի տունը՝ 41.47 քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբը՝ 4.09 քմ մակերեսով, պարիսպը` 0.88 քմ մակերեսով, պարիսպը՝ 6.58 քմ մակերեսով, պարիսպը` 0.69 քմ մակերեսով, պարիսպը` 0.17 քմ մակերեսով, պարիսպը` 1.49 քմ մակերեսով, պարիսպը՝ 5.38 քմ մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 70.08 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 117244 /մեկ հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, 3.74 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 6258 /վեց հազար երկու հարյուր հիթսունութ/ ՀՀ դրամ, 13.24 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 22151 /քսաներկու հազար մեկ հարյուր հիթսունմեկ/ ՀՀ դրամ, 3.39 քմ մակերեսով աստիճանավանդակ համար 5672 /հինգ հազար վեց հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ, 41.47 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 69380 /վաթսունինը հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, 4.09 քմ մակերեսով բաց պատշգամբ համար 6843 /վեց հազար ութ հարյուր կառասուներեք/ ՀՀ դրամ, 0.88 քմ մակերեսով պարիսպի համար 1473 /մեկ հազար չորս հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, 6.58 քմ մակերեսով պարիսպի համար 11009 /տասնմեկ հազար ինը/ ՀՀ դրամ, 0.69 քմ մակերեսով պարսպի համար 1155 /մեկ հազար մեկ հարյուր հիթսունհինգ / ՀՀ դրամ, 0.17 քմ մակերեսով պարսպի համար 285 /երկու հարյուր ութսունհինգ / ՀՀ դրամ, 1.49 քմ մակերեսով պարսպի համար 2493 /երկու հազար չորս հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, 5.38 քմ մակերեսով պարսպի համար 9000 /ինը հազար / ՀՀ դրամ։ Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 252963 /երկու հարյուր հիթսուներկու հազար իննը հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5․ Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 21.05.2025 թ. N 637, 18.07.2025 թ. N 876, 17.09.2025 թ. N 1076, 17.09.2025 թ. N 1077 որոշումները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner