Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2025 թ.

ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 192-2 ՀԱՍՑԵՈՎ, 06-007-0314-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Արտեմ Կոլյայի Վերմիշյանի կողմից ներկայացված 29.10.2025թ. թիվ 2613 դիմումը, 03.11.2015թ. տրված N 03112015-06-0039 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագրեր 06011JSECDMR և 06011Q8YHNWA ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570 Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.

1․Հաստատել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Բաղրամյան փողոց թիվ 192-2 հասցեով 06-007-0314-0016 կադաստրային ծածկագրում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի տարանջատման արդյունքում առաջացած անշարժ գույքերի նոր փոստային հասցեները և հողամասերի մակերեսները, համաձայն «Սամվել Կամսարի ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծերի.
ա) 0.15 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 190 հողամաս:
բ) 0.09933 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 190/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժնում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անի Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner