Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186- Ն կադստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով՝ հիմք ընդունելով՝ Ստեփանավան համայնքի ավագանու 09.04.2020 թվականի թիվ 23-Ն որոշումը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Որասար գյուղի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Ստեփանավան համայնքի Որասար գյուղի վարչական սահմաններում գտնվող, համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծերի 06-106-0114-0009 կադաստրային ծածկագրից առանձնացվող 1.006 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտի և 06-106-0137-0022 կադաստրային ծածկագրից առանձնացված 4.0158 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. N 585-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով, նշված հողամասերի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:
2. Հողամասի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: