Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 12-Ն հրամանով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. 2025 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 1100-ին, անցկացնել Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող հետևյալ համայնքային ծառայողների ատեստավորում․
1) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-2) Հերմինե Արծրունի Մեսրոպյան.
2) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-1) Նաիրա Վալերիկի Գասպարյան․
3) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-8) Նունե Ալեքսանդրի Չալաբյան
4) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-7) Կարինե Վլադիմիրի Հովհաննիսյան
5) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-13) Լյուբով Ռազմիկի Զինչենկո
6) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-12) Արմենուհի Վարազդատի Մեհրաբյան
7) Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.2-6) Սվետլանա Ֆեոդորի Սարգսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից