Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 204
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2017 թվականի N 204

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՆԱՀԻՏ ԱՐՄԵՆԻ ԽԱՆՈՒՄՅԱՆԻՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անահիտ Արմենի Խանումյանը իր ծնողների հետ բնակվում է Ստեփանավան համայնքի Միլիոնի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող ժամանակավոր կացարանում: Ժամանակավոր կացարանը մեկ սենյականոց է, ունի սանհանգույց, որը նորոգված չէ, առաջին անհրաժեշտության շատ պարագաներ բացակայում են: Մայրը երրորդ խմբի հաշմանդամ է, հայրը` տարեց և հարբեցող: Ընտանիքի եկամուտը ընտանեկան նպաստն է և կենսաթոշակը, որը չի բավարարում հոգալու սննդի կարիքները: Անահիտ Արմենի Խանումյանը գտնվում է ոչ հիգիենիկ վիճակում: Երեխայի մայրը ներկայումս գտնվում է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ այլ անձի հետ և պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության Տաշիր համայնք: Երեխայի հայրը նույնպես թերանում է և չի կատարում իր ծնողական պարտականությունները:

Երեխայի ծնողները նոտարական կարգով հայտարարություն են տվել, որ հրաժարվում են զբաղվել իրենց անչափահաս երեխայի` Անահիտ Արմենի Խանումյանի ծնված` 07.05.2015թ. խնամքով և դաստիարակությամբ և համաձայն են, որ երեխան հանձնվի պետական խնամքի:

 Ելնելով նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀկառավարության 02.06.2016թ.թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության  8-րդ կետի 3-րդ ենթակետիպահանջներով և հիմք ընդունելով Ստեփանավանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.09.2017թ. նախնական դիրքորոշումը` որոշում եմ`

  1. 07.05.2015թ. ծնված Անահիտ Արմենի Խանումյանին  ուղղորդել մանկատուն:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner