Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 2019թ դեկտեմբերի 24-ի թիվ 451 որոշումն ու համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի հողամասն վարձակալության իրավունքով տրամադրելու մասին 2020թ. հունվարի 29-ի թիվ 1 արձանագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնք, գ. ՈՒրասար, 3.6194 հա մակերեսով, 06-106-0114-0016 ծածկագրով թիվ 09122019-06-0064 անշարժ գույքի համայնքային սեփականության իրավունքի գրանցման վկայականով հողամասը, համաձայն հավելվածի, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը 25 տարի ժամկետով, տարեկան 37950 (երեսունյոթ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամով վարձակալության իրավունքով տրամադրել 2020թ. հունվարի 29-ին Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթում հաղթող ճանաչված՝ Ռուբեն Աշոտի Հակոբյանին:
2. Ռուբեն Աշոտի Հակոբյանին` Ստեփանավանի համայնքապետարանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Ռուբեն Աշոտի Հակոբյանին` հողամասը հաշվառել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռի տարածքային ստորաբաժանումում: