Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 132
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2019 թվականի N 132

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/13-7 ՀԱՍՑԵԻ 06-007-0020-0035 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.002 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էդիկ Սերյոժի Վերանյանի դիմումը՝ Գ.Նժդեհի փողոց թիվ 3/13-7 հասցեի 0.002 հա մակերեսով կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին, Ստեփանավան համայնքի ավագանու 22.03.2019թ. թիվ 29-Ա որոշումը, 25.04.2019թ. թիվ 25042019-06-0024 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 20.04.2018թ. թիվ 20042018-06-0001 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածի 3-րդ կետով որոշում եմ.

1. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Գ.Նժդեհի փողոց թիվ 3/13-7 հասցեի, 06-007-0020-0035 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից և նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործող Էդիկ Սերյոժի Վերանյանին:

2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը հանել ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից: Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Էդիկ Սերյոժի Վերանյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4. Հողամասի օտարման գինը սահմանել՝ Ստեփանավան քաղաքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 528.0 /հինգ հարուր քսանութ/ ՀՀ դրամ, ըստ որի 0.002 հա հողամասի արժեքը կազմում է 10560 /տաս հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner