Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 273
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2019 թվականի N 273

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0229-0013 ԾԱԾԿԱԳՐԻ ՉԱՅԿՈՎՍԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 21Ա ՀԱՍՑԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ՃՇՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՅԻՍ ՀԱՅԿԱԶԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ< ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մայիս Հայկազի Աղաջանյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Չայկովսկի փողոց թիվ 21ա հասցյում գտնվող հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու, ճշտված մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառույցված բնակելի տունը օրինականացնելու խնդրանքը, 30.09.2005թ. N 1247221 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքվ պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Չայկովսկի փողոց թիվ 21ա հասցեի, 06-007-0229-0013 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծի և 0.05084 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Մայիս Հայկազի Աղաջանյանի սեփականության իրավունքը:

2. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Չայկովսկի փողոց թիվ 21ա հասցեի, Մայիս Հայկազի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0229-0013 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.05084 հա հողամասում 2009թ. ինքնակամ կառուցված՝ 46.24 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկուղը, 47.36 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկը և 6.66 քմ մակերեսով աստիճանահարթակը:

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 46.24 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկուղի համար 39767.0 /երեսուն ինը հազար յոթ հարյուր վաթսուն յոթ/ ՀՀ դրամ, 47.36 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի համար 40730.0 /քառասուն հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, 6.66 քմ մակերեսով աստիճանահարթակի համար 5730.0 /հինգ հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման վճարի ընդհանուր չափը կազմում է՝ 86227.0 /ութսուն վեց հազար երկու հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001407 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Մայիս Հայկազի Աղաջանյանի կողմից՝ 2009 թվականին բնակելի տունը կառուցելու համար, 30.09.2005թ. թիվ 1247221 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած 14.8 քմ մակերեսով բնակելի տունը ապամոնտաժվել է: 6. Հաստատել վերը նշված անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Չայկովսկի փողոց թիվ 21/1 բնակելի տուն

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner