Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ` որոշում եմ․
1. Ստեփանավանի համայնքապետարանում համայնքային ծառայության նշված թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ. Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ (2.3.-3) 11.11.2025թ., քաղաքաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ (2.3.-17) 11.11.2025թ., կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ (2.3.-7) 11.11.2025թ., կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ (3.1.-14) 14.11.2025թ., քաղաքաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի առաջատար մասնագետի` ծածկագիր (3.1.-16) 14.11.2025թ.:
2. Մրցույթների անցկացման մասին տալ հայտարարություններ www.ardarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և այդ մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել Լոռու մարզպետարանի աշխատակազմին:
3. Մրցույթային հանձնաժովի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակից՝ Տաթևիկ Խառատյանին: