Հիմք ընդունելով Ալիկ Ֆելիքսի Վարդանյանի լիազորված անձ Հայկազունի Սերյոժայի Վարդանյանի կողմից 09.10.2025թ. ներկայացված 2369 դիմումը, 12.06.2025թ. տրված լիազորագիրը նոտարական ակտի կոդ՝ 863-20250612-79-9089679, 05.05.1994թ. ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նիստի քաղվածքը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011RDB6AWQ ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Աշոտաբերդ փողոց 20 շենք 5 բնակարան հասցեով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Աշոտաբերդ թաղամաս 20 շենք 5 բնակարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: