Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 208
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2017 թվականի N 208

ՍԻՐՈՒՇ ԶԱՎԵՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի Գ.Նժդեհի փողոց թիվ 15 շենքի թիվ 35 հասցեի բնակիչ Սիրուշ Զավենի Պողոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Թելմանի փողոց 1-ին փակուղի թիվ 1 հասցեում նրա կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու խնդրանքը, 05.05.2009 թ. N 2486503 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, §ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ¦ ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1.      Օրինականացնել Սիրուշ Զավենի Պողոսյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.036 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 39.88 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 9.75 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 0.74 քմ արտաքին մակերեսով աստիճանահարթակը:

2.    Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 39.88 քմ արտաքին մակերեսով բնակելի տան համար 34297 /երեսունչորս  հազար երկու հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ, 9.75 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբի համար 8385.0 /ութ հազար երեք հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամև 0.74 քմ արտաքին մակերեսով աստիճանահարթակի համար 636.4 /վեց հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ

3.     Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4.    Համաձայն 05.05.2009թ. թիվ 2486503 անշարժ գույքի սեփականության վկայականի հողամասում առկա 26.8  քմ արտաքին մակերեսով թիվ 2 ամառային խոհանոցը, 2010թ. դարձել է շահագործման ոչ պիտանի և հիմնովին քանդվել է:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner