| «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31. 32 հոդվածների համաձայն Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել համայնքի 2019թ.  ճշտված բյուջեն – 540408.0813 հազ. դրամ  վարչական բյուջեի գծով – 456554.775 հազ. դրամ  ֆոնդային բյուջեի գծով – 83853.3063 հազ. դրամ  2. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների / կից ներկայացվում է եկամուտների ամփոփը/:  3. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից ներկայացվում է ծախսերի ամփոփը/:  4. Սահմանել, որ`  ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները,   բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը:  |