15.01.2021թ.-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում Արմիկ Խաչատրյանի անվամբ գրանցված անշարժ գույքերի հողի հարկի գումարը կազմում է 122818 ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 87088 դրամ, հողի հարկի տույժ՝ 35739 դրամ: Նշված գումարը առաջացել է 2012-2020թթ. ընթացքում «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հողվածի «ա» կետով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և այդ գումարը ենթակա է գանձման: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55, 56, 58, 88 հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Արմիկ Խաչատրյանից գանձել 122818 (հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես հողի հարկի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմին կամ վերադաս վարչական մարմին «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 հոդվածներով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: