Հիմք ընդունելով Աշոտ Վաղարշակի Խանբեգյանի կողմից ներկայացված դիմումը, 30.09.2005թ. թիվ 1676573 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան քաղաքի Մ.Խորենացի փողոց թիվ 14 հասցեում 06-007-0237-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Մ.Խորենացի փողոց, 2-րդ նրբանցք թիվ 14 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: