Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 127
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2019 թվականի N 127

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0020-0035 ԾԱԾԿԱԳՐԻ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/13-7 ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12.04.2019թ. ԹԻՎ 114 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքային համայնքի 2013թ. հաստատված գլխավոր հատակագիծը, 20042018-06-0001 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը որոշում եմ.

1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0020-0035 ծածկագրի հողամասը համաձայն ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշման սեփականության իրավունքով փոխանցված է Ստեփանավան համայնքին 06-007-0020-0001 ծածկագրից և հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս:

2. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը փոխել Գ.Նժդեհի փողոց 3/13-7 հասցեում 06-007-0020-0035 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա հողամասի գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք գործառնական նշանակությունից խառը կառուցապատման գործառնական նշանակության:

3. Նշված հողամասը համաձայն 20.04.2018թ. թիվ 20042018-06-0001 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հանդիսանում է Էդիկ Սերյոժի Վերանյանի հողամասի կառուցապատման իրավունքը:

4. Հողամասի սահմանները որոշվում են «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

5. Անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 12.04.2019թ. թիվ 114 որոշումը:

6. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner