Հիմք ընդունելով Վիգեն Կուրղնի Դիլանյանի կողմից ներկայացված դիմումը, 13.01.1999թ. թիվ 028200 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, 11.10.2019թ. թիվ 3334 գրանցամատյանով հաստատված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան 1 բ փողոց թիվ 12 հասցեի անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան 4-րդ միկրոշրջան 1-1 փողոց թիվ 12 կիսակառույց բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: