Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 370
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2022 թվականի N 370

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:

   Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 13.09.2022թ. թիվ 81-Ա որոշումը, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն, և 13.09.2022թ. թիվ 13092022-06-0053 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդ վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը՝ 06-007-0292-0035 կադաստրային ծածկագրով, ք. Ստեփանավան, Միքայելյան փողոց, թիվ 78/2 հասցեում գտնվող 4.92717 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասը: Մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 92 517 500 / իննսուներկու միլիոն հինգ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:

2. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner