Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 280
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2019 թվականի N 280

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0310-0036 ԾԱԾԿԱԳՐԻ ՄՈՒՐԱՑԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 25 ՀԱՍՑԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Մուրացան փողոց թիվ 25 հասցեի բնակիչ Վոլոդյա Սուրենի Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Մուրացան փողոց թիվ 25 հասցյում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառույցված շինությունները օրինականացնելու խնդրանքը, 14.05.2019թ. N 14052019-06-0033 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով` որոշում եմ.

1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Մուրացան փողոց թիվ 25 հասցեի, Վոլոդյա Սուրենի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0310-0036 կադաստրային ծածկագրի տակ գտնվող՝ 0.06018 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 42.22 քմ մակերեսով ծածկարանը, 23.07 քմ մակերեսով ավտոտնակը, 7.47 քմ մակերեսով բաց պատշգամբը և 6.38 քմ ընդհանուր մակերեսով պարիսպները:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 42.22 քմ մակերեսով ծածկարանի համար 36310.0 /երեսունվեց հազար երեք հարյուր տաս/ ՀՀ դրամ, 23.07 քմ մակերեսով ավտոտնակի համար 19840.0 /տասնինը հազար ութ հարյուր քառասունս/ ՀՀ դրամ, 7.47 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 6425.0 /վեց հազար չորս հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, 6.38 քմ ընդհանուր մակերեսով պարիսպների համար 5487.0 /հինգ հազար չորս հարյուր ութանասունյոթ/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված ընդհանուր 79.14 քմ շինությունների օրինականացման վճարի չափը կազմում է՝ 68062.0 /վաթսունութ հազար վաթսուներկու/ ՀՀ դրամ, որը վճարվում է Ստեփանավան համայնքի բյուջեի թիվ 900255001407 հաշվեհամարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner