Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի 24․10․2025 թվականի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Ստեփանավանի երկրապահ կամավորականների միության բաժանմունքի նախագահ Գագիկ Վարդումյանի խնդրանքը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միության Ստեփանավանի տարածքային բաժանմունքին տրամադրել նվիրատվություն 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |