Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 2019թ. մարտի 25-ի թիվ 83 որոշումն ու համայնքապետարանի հողամասն աճուրդով վաճառելու մասին 2019թ. մայիսի 02-ի թիվ 1 արձանագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Վիրահայոց փողոց 3/1 հասցեում 0.04824 հա մակերեսով, 06-007-0115-0005 ծածկագրով թիվ 15032019-06-0041 անշարժ գույքի համայնքային սեփականության իրավունքի գրանցման վկայականով հողամասը, համաձայն հավելվածի, հասարակական նշանակության ոլորտի օբյեկտ կառուցելու նպատակով, 280180 (երկու հարյուր ութսուն հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամով օտարել 2019թ. մայիսի 02-ին Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Արմեն Մնացականի Մացակյանին:
2. Արմեն Մնացականի Մացակյանին` տասներկուօրյա ժամկետում համայնքապետարանի ֆինանսների և եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի ու վճարների գանձման բաժնի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Օտարված հողամասի փոստային հասցեն` Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Վիրահայոց փողոց 3/1 հողամաս: