Հիմք ընդունելով Սպարտակ Սերյոժի Չոբանյանի կողմից ներկայացված 12.09.2022թ. թիվ Չ-674 դիմումը, 05.09.2002թ. թիվ 2135211 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզ ք. Ստեփանավան Մ. Բաղրամյան փողոց թիվ 75ա հասցեով, հասարակական նշանակության օբյեկտին՝ առևտրի սրահին, տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 69/6:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: