Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի բնակիչ Յուրի Վարազդատի Աբրամյանի դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1992թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 2-րդ կետով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0066-0211 ծածկագրում գտնվող 428.2 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0066-0211 ծածկագրի հողամասի մակերեսը 428.2 քմ բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 428.2 քմ մակերեսով հողամասից 400.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Յուրի Վարազդատի Աբրամյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 28.2 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Յուրի Վարազդատի Աբրամյանին:
3. Հողամասի սահմանները որոշվում են «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Հաստատել վերը նշված հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Իսահակյան փողոց 2-րդ փակուղի թիվ 11 հողամաս:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: