Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Տերյան փողոց 4-րդ նրբանցք թիվ 8 հասցեի բնակիչ Շողիկ Ավգուստի Նազարյանի կողմից ներկայացված դիմումը, 20.02.1995թ. կազմված սեփականության վկայագիրը, §ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ¦ ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ
1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0226-0005 ծածկագրում գտնվող 337.3 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0226-0005 ծածկագրի հողամասի մակերեսը 337.3 քմ բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 337.3 քմ մակերեսով օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Շողիկ Ավգուստի Նազարյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան համայնքի 06-007-0226-0005 ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 22.27 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 4.92 քմ մակերեսով աստիճանահարթակի, 14.31 քմ մակերեսով բնակելի տան նկուղի և 17.22 քմ մակերեսով ամառային խոհանոցի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Շողիկ Ավգուստի Նազարյանի սեփականության իրավունքը:
4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Սայաթ-Նովա փողոց թիվ 29 բնակելի տուն:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: