Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2025 թ.

ԱՐՄԻՆԵ ԱՄԱՍԻԱՅԻ ԴԱՎՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 2025 թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ ենթակետով հարուցվել է վարչական վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հիմքով, այն է՝ Ստեփանավան քաղաքային համայնքում ընտանի կենդանիները պահելու կանոնների խախտում՝ չնախատեսված վայրերով կենդանիներին դեպի արոտավայր ուղեկցում և կենդանիների կենսագործունեության արդյունքներով փողոցների և մայթերի աղտոտում։ Իրավախախտումը թույլ է տրվել Ստեփանավան քաղաքի բնակչուհի Արմինե Ամասիայի Դավոյանի կողմից՝ Ստեփանավան քաղաքի Մխիթար Սպարապետ փողոցով իր անասուններին արոտավայր ուղեկցելու հետևանքով։
  Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 11։00-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Արմինե Ամասիայի Դավոյանին վարչական վարույթի լսման վերաբերյալ ծանուցումը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի քաղվածքը /ծանոթացման թերթիկ/ փոստային առաքմամբ /բեռնային համար՝ LO129232938AM/ ուղարկվել է 2025 թվականի օգոստոսի 25-ին։
 Սակայն Արմինե Ամասիայի Դավոյանը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, որը «Չի պահանջվել» նշումով ետ է վերադարձվել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանին 2025 թվականի սեպտեմբերի 2-ին։
 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1 հոդվածի 15-րդ հոդվածի համաձայն, ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և հրավիրվել վարչական վարույթի նոր լսման օր՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 11։00-ին։ Սակայն, Արմինե Ամասիայի Դավոյանը չի ներկայացել վարչական վարույթի լսմանը և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանին չի տեղեկացրել վարչական վարույթի լսմանը ներկայանալու անհնարինության վերաբերյալ։
 Հաշվի առնելով վերոնշյալ փաստական հանգամանքները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1, 30-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածների դրույթներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, Ստեփանավան համայնքի ավագանու 07 մայիսի 2025 թվականի թիվ 42-Ա որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ

1․ Արմինե Ամասիայի Դավոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամի չափով։
2 Տուգանքը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255101140 հաշվարկային հաշվին՝ վճարման անդորրագրի «նպատակ» դաշտում պարտադիր նշելով սույն որոշման համարը։
3. Սույն որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել Արմինե Ամասիայի Դավոյանին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմինե Ամասիայի Դավոյանին իրազեկման հաջորդող օրվանից:
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում:
6․ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարիամ Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner