Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 03-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2019 թվականի N 03-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.11.2007Թ. ԹԻՎ 52 ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ, 21.11.2007Թ. ԹԻՎ 54 ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ, 21.11.2007Թ. ԹԻՎ 55 ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ, 29.03.2017Թ. ԹԻՎ 36-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾԸ, 11.12.2018Թ. ԹԻՎ 77-Ա ՈՐՈՇՄԱՆ 1,3,4,5-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԹԻՎ 1,3,4, ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի 05.12.2018թ. թիվ 24/24.3/18705-18 գրության պահանջները կատարելու համար անհրաժեշտ է Ստեփանավան համայնքի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունների անվանումները փոփոխել, կանոնադրությունները ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի նիստի թիվ 54 արձանագրությամբ հավանություն տրված «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության պահանջներին համապատասխանեցնել և հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը փոփոխել: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 21.11.2007թ. թիվ 52 որոշման 4-րդ կետը, 21.11.2007թ. թիվ 54 որոշման 4-րդ կետը, 21.11.2007թ. թիվ 55 որոշման 4-րդ կետը, 29.03.2017թ. թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածը, 11.12.2018թ. թիվ 77-Ա որոշման 1,3,4,5-րդ հավելվածները:

2. Ստեփանավան համայնքի թիվ 1,3,4, «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխել և նախադպրոցական ուսումնական հաստատություն բառերը փոխարինել մանկապարտեզ բառով:

3. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն թիվ 1, 2, 3, 4 հավելվածների:

4. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 6, 7, 8, 9 հավելվածների:


Կողմ -8

ԱՍՐՅԱՆ ԳՈՌ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.83 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner